Քսենիա Սոբչակը հարցաքննության է կանչվել Սոչիում մահացու վթարից հետո
Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին հարցաքննության են կանչել Սոչիում տեղի ունեցած մահացու վթարից հետո: Ինչպես հայտնում են թելեգրամյան ալիքները՝ Սոչիի Ադլերի շրջանային դատարանը տնային կալանքի է ենթարկել Mercedes-Benz-ի վարորդին, որը մահվան ելքով վթարի ժամանակ տեղափոխելիս է եղել Քսենյա Սոբչակին:
Ըստ տարածված տեղեկատվության՝ վարորդի անունը Օլեգ Ցոյն է։ Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմա նմեջ (ՌԴ ՔՕ 264 հոդվածի 3-րդ մաս): Առավելագույն պատիժն, ըստ համապատասխան հոդվածի, հինգ տարվա ազատազրկում է: Տղամարդն ընդունել է իր մեղքը։
ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնից հայտնել են, որ Mercedes-Benz-ի բոլոր ուղևորներին կանչել են հարցաքննության։ Վթարի պահին մեքենայում Սոբչակից բացի եղել են նաև նրա թիմի երկու անդամներ։
Կարծիքներ