Սրտաբանության ինստիտուտը համալրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր սարքավորումներով
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ սրտաբանության ինստիտուտը համալրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր սարքավորումներով:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը թթվածին արտադրող նոր սարքավորումներ ու բժշկական պարագաներ է ստացել: Այն Ֆրանսիայի կառավարության աջակցությունն է Հայաստանին:
Մանրամասները՝ Երեւանի քաղաքապետարանի հրապարակած տեսանյութում՝ այստեղ.
Կարծիքներ