Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և անբավարար տեսանելիություն. ԱԻՊԾ

Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և անբավարար տեսանելիություն. ԱԻՊԾ

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է.

Արցախի տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան: Միջշրջանային և միջհամայնքային ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և անբավարար տեսանելիություն:

Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով «Վահե Կարապետյան» և «Արցախուղի» ընկերություններն աշխատում են ճանապարհն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վարորդներին խորհուրդ է տրվում պահպանել երթևեկության կանոնները, չգերազանցել արագությունը, պահպանել հեռավորությունը, վազանց չկատարել և զերծ մնալ անդառնալի հետևանքներից։

[ԱՀ ԱԻՊԾ]

Հետևեք մեզ նաև Տելեգրամում