Երևանում քիչ առաջ ավտոմեքենայի՝ գազատարին բախումից բռնկված հրդեհը մարվել է. հայտնաբերվել է մոխրացած դի
Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար, խոշոր հրդեհ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արտաշիսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 44/4 շենքի դիմաց տեղադրված գազախողովակին։
Այս մասին գրում է shamshyan.com –ը:
Բախման հետևանքով գազախողովակը կոտրվել է, ինչի պատճառով ուժեղ հրդեհ է բռնկվել։ Կրակի հետևանքով շենքի 30-ից ավելի բնակարանների պատշգամբներ, լուսամուտներ վնասվել են։ 70-ից ավելի բնակիչ տարհանվել է:
Հրշեջները կրակը մարելուց հետո մեքենայի մեջ հայտնաբերել են մոխրացած դի։
Դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել 1 հրշեջ։
Կարծիքներ