Խոշոր վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. մեքենայի շրջվելու հետևանքով կա 6 տուժած, 2֊ը՝ երեխաներ
Հուլիսի 30-ին՝ ժամը 09։54-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Պ., ծնված 1992 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորները ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տեղի ուժերի հետ տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Կարծիքներ