Մի անդաստիարակ նյութ ա գրում, իբր վթարի եմ ենթարկվել ու սենց սարսափազդու բաներ. Ղազարյանը՝ իր մասնակցությամբ վթարի մասին
Ուրեմն հրապարակում մի ավտո թեթև կպնումա իմ ավտոյին, թեթև խազ ա լինում։ Իջնում, ասում եմ զգույշ քշի, նստում շարունակում եմ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հեռուստահաղորդավար Պերոս Ղազարյանը՝ շարունակելով.
«Մի անդաստիարակ նենց նյութ ա գրում, իբր ես վթարի եմ ենթարկվել ու սենց սարսափազդու բաներ։
Ավելի ճոխացնելով նույնը արտատպում են մեր խայտառակ ԶԼՄ կոչվածները։
Արդյունքում բոլոր բարեկամներս ու ընկերներս զանգեցին, որոնց հետ վաղուց չէի շփվել»:
Նշենք, որ Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, թե «Երևանում՝ Հանրապետության հրապարակում, բախվել են Honda-ն ու Nissan-ը․ Honda-ի վարորդը, ով ԿԳՄՍ նախարարի ամուսին Պետրոս Ղազարյանն է, մուննաթ գալով Nissan-ի վարորդի վրա, դեպքի վայրից «ճողոպրել է»՝ չսպասելով ԱՊՊԱ-ին ու պարեկներին»:
Կարծիքներ