Հուսով ենք՝ Հայաստան-Ադրբեջան երկխոսության շարունակությունը տեսանելի կլինի առաջիկա ամիսներին. ԱՄՆ պետքարտուղարություն
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։
Այս մասին այսօօր հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը` նշելով, որ Միացյալ Նահագները նախկինի պես հավատում է, որ համաձայնագիրը հնարավոր է, և ակնկալում է տեսնել հետագա բանակցություններ:
«Մենք շարունակում ենք աջակցել երկխոսությանը և կարծում ենք, որ դա է լավագույն ուղին: Հուսով ենք այս երկխոսության շարունակությունը տեսնել առաջիկա ամիսների ընթացքում»,- ասել է նա:
Կարծիքներ