Մեսսին որոշել է կայացրել ապագա ակումբի հարցում
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին որոշում է կայացրել իր ապագա ակումբի հարցում:
Այս մասին գրում է ֆրանսիական L'Equipe-ը: Մեսսիի հայրը զրույց է ունեցել Փարիզը ներկայացնող ՊՍԺ-ի ղեկավարության հետ և հայտնել, որ որդին ցանկություն ունի տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի»` Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել է թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից: Նրա հայրը Մանչեսթեր քաղաքում է: Նա այդ քաղաքում սկսել է բանակցությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ: Կողմերի միջև բանակցություններ են ընթանում երկու տարվա պայմանագրի շուրջ:
Կարծիքներ