Բռնցքամարտի Հայաստանի 3 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար
Չեխիայում ընթացող բռնցքամարտի IBA-ի A կարգի մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչ այսօր կպայքարի հաղթողի կոչման համար: Եզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային Արմեն Ղուշչյանը, 54 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 60 կգ քաշային Ժորժիկ Մարությանը: Մրցաշարին մասանկցում են 16 երկրի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ մրցավայր էր մեկնել 7 բռնցքամարտիկ: Հավաքականի հետ Չեխիայում է նաև Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը:
Կարծիքներ