Լուկաս Սելարայանը ապաքինումից հետո մասնակցել է «Կոլամբուս Կրյու»-ի հաղթական խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին հանդիպումն է անցկացրել ակումբի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկյան MLS-ի առաջնության հերթական տուրում «Կոլամբուս Կրյու»-ն մրցեց «Դի Սի Յունայթեդ»-ի հետ և առավելության հասավ 3:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը «Կոլամբուս Կրյու»-ի կազմում էր ու փոխարինվեց 71-րդ րոպեին: Սելարայանը երկու հանդիպում էր բաց թողել վնասվածքի պատճառով:
Այս տուրից հետո «Կոլամբուս Կրյու»-ն մրցաշարային աղյուսակում 6-րդն է:
Կարծիքներ