Դադիվանքը լիքն էր ուխտագնացներով․ ԱՀ ՄԻՊ
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ այցելել է Քարվաճառ ու Շահումյանի շրջանի մի շարք գյուղեր:
«Երեկ այցելեցինք Քարվաճառ ու Շահումյանի շրջանի մի շարք գյուղեր՝ ծանոթանալու տեղի իրավիճակին: Ցավալի էր արձանագրել մարդկանց հայրենազրկումն ու գաղթը, նրանցից ոմանք՝ արդեն երկրորդ անգամ: Իսկ Դադիվանքը լիքն էր ուխտագնացներով: Մնացած տպավորությունների ու աշխատանքների մասին դեռ կնախընտրեմ լռել...»,- գրել է նա։
Կարծիքներ