Թուրքիայում ուղղաթիռն ընկել է լիճն ու խորտակվել
Թուրքիայի Ադանա նահանգում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնակցող ուղղաթիռն ընկել է լիճը:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, անձնակազմին հաջողվել է փրկվել:
«Անձնակազմի 5 անդամները փրկվել են, ուղղաթիռը խորտակվել է»,- Anadolu գործակալությանը հայտնել է նահանգապետը:
Փրկվածների առողջական վիճակը նորմալ է։ Սկսվել է ուղղաթիռը ջրից հանելու գործողություն։
Կարծիքներ