Իրաքում ռազմակայանի հրթիռակոծման հետեւանքով թուրք զինվորական է զոհվել
Իրաքի հյուսիսում հանրապետության զինված ուժերի (ԶՈւ) ռազմակայանի գնդակոծման արդյունքում թուրք զինվորական Է զոհվել: Այդ մասին հաղորդել Է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Իրաքի անվտանգության մարմինների մի աղբյուր, Իրաքյան Քրդստանում Թուրքիայի ԶՈւ-ի ռազմական ճամբարը ենթարկվել Է հրթիռակոծության, նաեւ հարված Է հասցվել Էրբիլ քաղաքի օդանավակայանին, որտեղ գտնվում Է ամերիկյան զինված ուժերի կողմից օգտագործվող ռազմակայանը: Հարձակումը կատարվել Է անօդաչուի միջոցով: Ենթադրվել Է, որ հարձակման թիրախ են եղել ամերիկացի զինվորականները:
Նշվել Է, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
«Այսօր հրթիռային հարված Է հասցվել Իրաքի հյուսիսի Բաշիքի ռազմակայանին: Արձակված երեք հրթիռներից մեկը հարվածել Է ռազմակայանի շրջանին, իսկ մյուս երկուսը՝ գյուղին: Հարձակման հետեւանքով զոհվել Է մեր մարտական ընկերը, գյուղում երեխա Է վիրավորվել»,-հաղորդել Է թուրքական ռազմական գերատեսչությունը:
Նշվում Է, որ այն շրջանը, որտեղից իրականացվել Է գնդակոծությունը, ուղարկվել են թուրքական հարվածային անօդաչուներ: Իրաքի հյուսիսում գործում են Թուրքիայում արգելված Քրդաստանի աշխատավորական կուսակցության զինված կազմավորումները, որոնց դեմ թուրք զինվորականներն անցկացնում են օդային եւ ցամաքային գործողություններ:
Կարծիքներ