Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել Հանրապետական մաղթանքի և ՀՀ պետական դրոշի օրհնության արարողություն

Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել Հանրապետական մաղթանքի և ՀՀ պետական դրոշի օրհնության արարողություն

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Սեպուհ արք․ Սարգսյանի գլխավորությամբ Թեհրանի Ս․ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել Հանրապետական մաղթանքի, ՀՀ պետական դրոշի օրհնության և Սուրբ պատարագի արարողություն։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը: 

Արարողությանը մասնակցել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամյանը, պատգամավորական ժողովի փոխատենապետ Վահիկ Աղաքյանը և համայնքային մարմինների ներկայացուցիչներ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում