Իսպանական Պալմա կղզում հրաբուխ է ժայթքել․ շուրջ 100 տուն է ավերվել

Իսպանական Պալմա կղզում հրաբուխ է ժայթքել․ շուրջ 100 տուն է ավերվել

Իսպանական Պալմա կղզում հրաբուխ է ժայթքել, որի լավայի հոսքերն արդեն ավերել են մոտ հարյուր տուն: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են կղզու իշխանությունների մամուլի ծառայությունում ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ լավայի հոսքերը շարժվում են մոտ 700 մ/ժ արագությամբ դեպի ափ։

Կիրակի օրը Պալմայում սկսվել է Էլ Պասո բնակավայրի շրջանում հրաբխի ժայթքումը։ Հրաբխի խառնարանից հրաբխային նյութերի ակտիվ արտահոսք է տեղի ունենում։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել է ավելի քան 5 հազար մարդ, ինչպես նաև փակվել է Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Կանարյան բոլոր օդանավակայաններն այս պահին աշխատում են բնականոն ռեժիմով։

Ավելի վաղ Կանարյան կղզիների հրաբխային ինստիտուտը նախազգուշացրել էր մոտեցող տարերային աղետի մասին կղզում սեյսմիկ ակտիվության զգալի ուժեղացումից հետո: Պալմայում հրաբխի վերջին ժայթքումը գրանցվել է 1971 թվականին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում