Ձևավորվել է ՀՀ պատանեկան առաջնությունում Շիրակի մարզը ներկայացնող սամբոյի հավաքական թիմը
Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցում կայացել է Շիրակի մարզի սամբոյի 2022 թվականի պատանեկան ընտրական առաջնությունը։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
Մրցել են Շիրակի մարզի մարզական կազմակերպությունները ներկայացնող 2004-2005 թվականին ծնված ավագ տարիքի ուժեղագույն պատանի սամբիստները։
Մրցումների արդյունքում ձևավորվել է հավաքական թիմ, որի անդամները փետրվարի 26-ից 27-ը Երևանում կայանալիք ՀՀ պատանեկան առաջնությունում կներկայացնեն Շիրակի մարզը:
Կարծիքներ