Արտակ Օսեյանը հեռացավ Փյունիկից
Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Փյունիկ» – «Շիրակ» խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը ներկայացրել է հրաժարականի դիմում, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Արտակ Օսեյանը «Փյունիկը» գլխավորել էր այս տարվա հուլիսին։ Թիմն Օսեյանի գլխավորությամբ անցկացրել է 11 պաշտոնական հանդիպում՝ 5 խաղ ավարտելով ոչ-ոքի և կրելով 6 պարտություն։
Կարծիքներ