Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Լեհաստանում
«Ժիլինայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը փոխել է ակումբային գրանցումը։
22-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Լեհաստանի բարձրագույն խումբը ներկայացնող «Պոգոն» ակումբ։
Ինչպես տեղեկացնում է լեհական ակումբի պաշտոնական կայքը, Վահանի հետ կնքվել է 3,5 տարվա պայմանագիր։ «Պոգոնը» Լեհաստանի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականով։
Կարծիքներ