Սենսորային էկրանները կարող են անհետանալ ռեսուրսների անբավարարության պատճառով
Սիդնեյի համալսարանի գիտնականները ենթադրում են, որ սենսորային վահանակների եւ այլ տեխնիկայի արտադրությունը կարող է ապագայում դադարեցվել՝ ինդիումի չվերականգնվող լինելու պատճառով, գրում է Gazeta-ն՝ հղում անելով The Next Web-ին:
Ինդիումը թափանցիկ մետաղ է, որը էլեկտրահաղորդչի առանձնահատկություններ ունի: Սրա շնորհիվ այն սենսորային էկրանների եւ արեւային մարտկոցների մշակման համար պահանջվող հիմնական ռեսուրսն է:
Սակայն այս նյութի անընդհատ աճող դեֆիցիտ կա:
Ըստ գիտնականների՝ ինդիումը վերականգնվող չէ եւ բնության մեջ հանդիպում է փոքր քանակությամբ: Բացի այդ, աշխարհի գրեթե ամբողջ ինդիումը ցինկի արդյունահանման կողմնակի արտադրանք է, որի պահանջարկը նվազում է:
Ընդ որում, սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ սենսորային վահանակների եւ էկրանների պահանջարկն անընդհատ աճում է, ինչը հետագայում կարող է միայն խորացնել ինդիումի դեֆիցիտը:
Հաղորդվում է, որ գիտնականներն արդեն աշխատում են այլընտրանքային նյութերի վրա, որպեսզի խուսափեն թաչսքրինների անհետացումից:
Կարծիքներ