Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 11 հա տարածքում բռնկված հրդեհները
Հուլիսի 20-ից 21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1.37 հա, Կենտրոն վարչկան շրջանում՝ 1․2 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 6000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 3100 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1500 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 300 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 6000 քմ, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ 600 քմ,
Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 300 քմ, Սայաթ Նովա գյուղում՝ 1000 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1․5 հա,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 2000 քմ, Աբովյան քաղաքում՝ 300 քմ, Սոլակ գյուղում՝ 1 հա,
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 1․5 հա, Կապան քաղաքում՝ 1.35 հա, Մեղրի քաղաքում՝ 5000 քմ:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 11 հա:
Կարծիքներ