Հայաստանի շատ գետերում միջին ամսական ցուցանիշները 5 անգամ ցածր են եղել նորմայից. ՊՈԱԿ

Հայաստանի շատ գետերում միջին ամսական ցուցանիշները 5 անգամ ցածր են եղել նորմայից. ՊՈԱԿ

2021թ. ապրիլ-մայիսին կային հիդրոմետեորոլոգիական բոլոր պամանները, որոնք մեզ հիմք էին տալիս համարելու, որ այս տարին, ջրի առկայության առումով, լինելու է համենայնդեպս միջին։ Սակայն մայիսի վերջին հանրապետությունում սահմանվեցին անոմալ շոգ եւ տեղումների անբավարար քանակություն, ինչը հանգեցրեց ձյան աստիճանական հալման։ Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոմետեորոլոգիայի մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար Լեւոն Ազիզյանը։

Դա, Ազիզյանի խոսքով, հանգեցրեց այն բանին, որ ձնհալից առաջացած ջուրը չհասցրեց լցվել եւ դրանով իսկ համալրել գետերը։

«Արդյունքում՝ հունիսին շատ գետերում միջին ամսական ցուցանիշները նորմայից ցածր էին 20 տոկոսով, իսկ տեղ-տեղ՝ անգամ 50 տոկոսով։ Այսպես, Ազատ գետում մենք ունեինք ընդամենը 20 տոկոս, այսինքն՝ 5 անգամ ավելի քիչ պահանջվող նորմայից»,- բացատրել է Ազիզյանը։

Ընդ որում՝ Հրազդան գետի ավազանում ջուրը 2-2,5 անգամ քիչ էր նախատեսված նորմայից։ Ջրամբարները նույնպես լրիվ չեն լցվել։

«Անցած տարվա համեմատ այլ պատկեր է գոյացել։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոմետեորոլոգիայի մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացրել է հանրապետության հինգ խոշոր ջրամբարների մոնիթորինգ։ Այսօրվա դրությամբ այնտեղ, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, 210 մլն խոր. մետր ջուր ավելի քիչ կա։ Դե, իսկ եթե համեմատենք 2019 թվականի հետ, ապա 350 մլն խոր. մետր»,- տեղեկացրել է Լեւոն Ազիզյանը։

Նա նաեւ նշել է, որ հանրապետության 5 շրջաններում, որտեղ ջրային պաշարների վերահսկողություն է իրականացվում, դեռեւս 2014թ., փաստորեն, երաշտ է հայտարարված։ Խոսքը, մասնավորապես, այն տարածքների մասին է, որտեղով հոսում են Ախուրյան եւ Հրազդան գետերը։ Նույն իրավիճակն է նաեւ երկրի հյուսիսում, ինչպես նաեւ Սեւանա լճի ավազանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում