Բրազիլիայում կանանց նկատմամբ հոգեբանական բռնությունը ճանաչվել է հանցագործություն
Բրազիլիայի խորհրդարանի վերին պալատը հուլիսի 1-ին կանանց նկատմամբ հոգեբանական բռնությունը ճանաչել է հանցագործոթյուն։ Մեղավորներին սպառնում է ոչ միայն տուգանք, այլև ազատազրկում՝ 6 ամսից մինչև 2 տարի ժամկետով։ Այս մասին գրում է TASS-ը։
Համաձայն օրինագծի տեքստի՝ դա կդիտվի որպես էմոցիոնալ վնասի պատճառում, որը խոչընդոտում է կնոջ լիարժեք զարգացմանը և նպատակ է հետապնդում վերահսկողություն սահմանելու նրա գործողությունների, վարքագծի, որոշումների նկատմամբ, սահմանափակելու նրա տեղաշարժի ազատությունն ու այլ իրավունքներ։
Խորհրդարանը մեծացրել է նաև կանանց մարմնական վնասվածք պատճառելու համար բանտարկության ժամկետը։ Այժմ մեղավորները կարող են ճաղերի հետևում հայտնվել է 4 տարի ժամկետով։
Կարծիքներ