Ուկրաինան պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանից վերադարձրել է 3310 գերու. Զելենսկի
Գերիների փոխանակման շրջանակներում մեր 3310 քաղաքացիներ ռուսական գերությունից վերադարձել են Ուկրաինա։ Ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից կողմերը իրականացրել են ավելի քան 50 փոխանակում։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է իր Telegram ալիքում։
Երկրի ղեկավարը նշել է, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
«Մենք շարունակում ենք ուղիներ փնտրել ռուսական գերությունից ազատելու բոլորին՝ մեր բոլոր զինվորականներին և քաղաքացիական անձանց, մեծահասակներին և երեխաներին», - ընդգծել է Զելենսկին։
Կարծիքներ