ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է թեժ գիծ
ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։
«Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում սոցիալական աշխատողների կողմից հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), և վերջիններիս կողմից էլ կբավարարվեն առկա կարիքները՝ կացարան, սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։
Ցանկության դեպքում՝ քաղաքացիները հայտը կարող են լրացնել ինքնուրույն։
Հարթակը նախատեսված է բացառապես այս օրերին տեղահանվող քաղաքացիների կարիքները հաշվառելու և դրանք բավարարելու համար․ կարիքներին օպերատիվ արձագանքելու համար խնդրում ենք հարթակը չծանրաբեռնել այլ հայտերով»,-ասվում է իրազեկման մեջ։
Կարծիքներ