«Ռիո Մոլ»-ից դեպի Սարալանջ տանող ավտոճանապարհի բենզալցակայանի տարածքում ծուխ է նկատվել

«Ռիո Մոլ»-ից դեպի Սարալանջ տանող ավտոճանապարհի բենզալցակայանի տարածքում ծուխ է նկատվել

Օգոստոսի 17-ին, ժամը 14։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնից դեպի Սարալանջի փողոց տանող ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանի ետնամասում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղբյուր Սերոբ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող չշահագործվող քարե տնակի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:35-ին, մարվել՝ 15:58-ին: Այրվել է չշահագործվող քարե տնակի փայտե տանիքը (մոտ 35 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում