Ուգանդայում 219 կալանավոր Է փախել առանձնապես վտանգավոր հանցագործների բանտից

Ուգանդայում 219 կալանավոր Է փախել առանձնապես վտանգավոր հանցագործների բանտից

Ուգանդայի հյուսիս - արեւելքում 200-ից ավելի կալանավոր Է փախել առանձնապես վտանգավոր հանցագործների բանտից՝ ըստ որում սպանելով մեկ զինծառայողի:

«Սեպտեմբերի 16-ին Մորոտո քաղաքի բանտից մի խումբ կալանավորներ հարձակվել են պահակախմբի վրա, կարողացել են խլել 15 հրացան եւ փախչել,- մեջբերում Է հրատարակությունն Ուգանդայի Բանտերի գլխավոր կոմիսար Ջոնսոն Բյաբաշայնիի խոսքը:- Նրանց հետեւել են նաեւ այլ բանտարկյալներ:

Ընդամենը փախել Է 219 մարդ»: Փախստականներին բռնելու համար, որոնք այժմ թաքնվում են ջունգլիում, շրջան են ժամանել բանակային ստորաբաժանումներ: Գործողությունը ղեկավարում Է բրիգադային գեներալ Ֆլավիա Բեկվասոն:

Նա տեղի բնակչությանը հորդորել Է հանգստություն եւ զգոնություն պահպանել: Մորոտոյի բանտում պատիժ են կրում այն անձինք, ովքեր ծանր հանցագործություններ են կատարել: Առայժմ բռնել են երեք փախած բանտարկյալների: Եվս մեկը, զինվորականների խոսքով՝ «չեզոքացվել Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում