Փլուզվել է Հրազդանի կիրճի հենապատերից մեկը
Հունիսի 26-ին՝ ժամը 14։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Էդեմ գարդեն» ռեստորանի մոտակայքում, ճամփեզրի հենապատից մի հատված փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ փլուզվել է ճամփեզրի հենապատից 10 քմ հատված․ երթևեկությունը դարձել է միակողմանի:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Կարծիքներ