Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում են լիրայի անկման մասին լուրերը

Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում են լիրայի անկման մասին լուրերը

Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում են դոլարի և եվրոյի նկատմամբ Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի անկման մասին լուրերը:

Այս մասին գրում է ermenihaber-ը:

Մասնավորապես նշվում է, որ եթե հունիսի 26-ի օրվա առաջին կեսին 1 դոլարի և 1 լիրայի հարաբերակցությունը կազմում էր 25.4, ապա կեսօրին այն արդեն հասել է 26-ի, իսկ եվրոն՝ 28.42-ի:

Բացի այդ շրջանառվում են տեղեկություններ, որ ոսկու 1 գրամը վերջին 24 ժամվա ընթացքում թանկացել է 0.91%-ով, իսկ մեկ շաբաթվա կտրվածքով` 6.44%-ով:

Ընդհանուր առմամբ նախկինում 1 գրամ ոսկու դիմաց վճարվող 567 լիրան հասել է 600-ի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում