Երևանի Դավիթ Բեկի փողոցում բեռնատարը վնասել է լուսացույցի լարերը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 30-ին, ժամը 11։25-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում գտնվող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հաշվառման-քննական բաժնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը վնասել է լուսացույցի լարերը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ DAS մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն․ Խ․, ծնված 1976 թ․) վնասել է լուսացույցի լարերը, երկաթե սյունը (մոտ 5 մ) թեքվել է, լուսացույցի լարերը պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի հատված։
Նշվում է, որ փրկարարներն ապամոնտաժել են սյունը և իրականացրել հերթապահություն՝ մինչ էլեկտրական ցանցի և քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցների մոտենալը։
Կարծիքներ