Գավառի մարզադպրոցին եւ Նորատուսի բռնցքամարտի խմբակներին կապիտալ դրամաշնորհով մարզագույք է հատկացվել
Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցին եւ նրա ենթակայությամբ գործող Նորատուսի բռնցքամարտի խմբակներին Գավառի համայնքապետարանի կողմից հատկացված կապիտալ դրամաշնորհով անհրաժեշտ գույք է հատկացվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, կապիտալ դրամաշնորհի շրջանակներում ձեռք են բերվել բռնցքամարտի ռինգ, բռնցքամարտի 2 պարկ, 1 զույգ մարզաթաթ, կրոսֆիթի պարան, Բռնցքամարտի կոնաձեւ պարկ՝ փայտյա տակդիրով, ծանրաձողի պրոֆեսիոնալ հենարան՝ 120կգ ծանրաձողի լրակազմով, ծանրաձողի պրոֆեսիոնալ հենարան, 24 կիլոգրամանոց երկու գիր, 25 կիլոգրամանոց գանտել՝ երկու հավաքածուով, ֆուտբոլի ցանց եւ համակարգիչ։
Վերոնշյալ գույքի տեսականու համար Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեից 3 միլիոն 192 հազար 700 ՀՀ դրամի կապիտալ դրամաշնորհ է հատկացվել։
Ձեռք բերված ապրանքները տեղում դիտարկել են Գավառ համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Մուրադ Մովսիսյանը, Նորատուսի վարչական ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը եւ համայնքապետարանի առաջատար մասնագետ, սպորտի հարցերով պատասխանատու Նարեկ Մուրադյանը։
Կարծիքներ