Երևանում մեքենաներ են բախվել. 3 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են

Երևանում մեքենաներ են բախվել. 3 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են

Օգոստոսի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-հարավ ավտոճանապարհի բախվել են «Nissan» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Բախման հետևանքով «Ford Fusion»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակին, իսկ «Nissan»-ն էլ բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում