ԱՄՆ-ում եռապատկել են պարգեւը Կալիֆոռնիայում ոստիկաններին կրակողի մասին տվյալների համար
Վարձատրումը տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալելու այն մարդուն, որն անցած հանգստյան օրերին կրակ Է արձակել Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) օկրուգի երկու ոստիկանների վրա, 100 հազար դոլարից ավելացել Է մինչեւ գրեթե 300 հազար դոլար: Սեպտեմբերի 16-ին այդ մասին հայտնել Է օկրուգի շերիֆների տեղակալների արհմիությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Լոս Անջելեսի շերիֆների տեղակալների ասոցիացիայի տնօրենների խորհուրդն անհատույց 75 հազար դոլար Է հանձնել տեղեկատվությություն հավաքելու նպատակով, որը կարող Է հանգեցնել այն անձի կամ անձանց կալանքի եւ դատի, ովքեր պատասխանատվւթյուն են կրում շաբաթ օրվա գիշերը շերիֆի երկու տեղակալների սպանության փորձի համար: Այդ փոխանցումը պարգեւի ընդհանուր գումարը հասցնում Է մինչեւ գրեթե 300 հազար դոլարի»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է արհմիութենական միավորման Twitter-ում:
Զինված հաձակումը կատարվել Է սեպտեմբերի 12-ի գիշերը Քոմթոն քաղաքի երկաթուղային կայարանի մոտ: 28 – 30 տերական թխամորթ տղամարդը մոտեցել Է պարեկային ավտոմեքենային եւ առանց նախազգուշացման կրակ բացել ներսում նստած երկու ոստիկանների վրա: Հրաձիգը փախել Է սեւ գույնի ավտոմոբիլով: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ Է արել մահապատժի դատավճիռ կայացնել երկու ոստիկաններին կրակողին, եթե տուժած կարգի պահապաննները մահանան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ