Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության հարցը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Իլ Լե Դրիանի հետ, որի ընթացքում քննարկել է Ղարաբաղյան հակամարտության հարցը։ Ըստ ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության, նախարարները հանգամանորեն քննարկել են զարգացումները Ղարաբաղյան հակամարտության գոտում, լուրջ մտահոգություն հայտնելով չդադարող լայնածավալ մարտական գործողություններով, կոչ անելով կողմերին հնարավորինս արագ ամբողջովին դադարեցնել կրակը եւ լիցքաթափել իրադրությունը։ Երկու նախարարները ընդգծել են, որ հակամարտության դիվանագիտական կարգավորումը չունի այլընտրանք եւ հարկ է հետագայում էլ համաձայնեցնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործողությունները։ Նրանք նաեւ անդրադարձել են հնարավոր հետագա զարգացումներին։ Լավրովն ու Լե Դրիանը կարեւորել են այն, որ կողմերը քաղաքական կամք գործադրեն՝ կրակի դադարեցման համար։
Կարծիքներ