Պարեկները հայտնի երգչի մեքենայում «Կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել

Պարեկները հայտնի երգչի մեքենայում «Կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել

Հունվարի 31-ին Կոտայքի մարզի պարեկները «Վահագնի» թաղամասի դիմաց ստուգման նպատակով կանգնեցրել են Infinity մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, տեղում ավտոմեքենայի վարորդը սրահի թևատակի արկղի միջից ներկայացրել է «Արկոլադ, մուգ շոկոլադ» գրառմամբ մետաղական տուփ, ինչից հետո պարեկներին հայտնել է, որ այն պատկանում է իրեն: Տուփի մեջ պարեկները հայտնաբերել են «Կրիստալ» տեսակի թմրանյութ։

Պարեկները վարորդին և ավտոմեքենան տեղափոխել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Նաիրիի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը հանրությանը հայտնի երգիչ-դերասան է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում