Վրաերթ-վթար Երևանում. բժիշկները պայքարում են տուժողի կյանքի համար. վարորդը դիմել է փախուստի

Վրաերթ-վթար Երևանում. բժիշկները պայքարում են տուժողի կյանքի համար. վարորդը դիմել է փախուստի

Երեկ՝ հունվարի 22-ին, վրաերթ-փախուստ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում Լվովյան փողոցի թիվ  83 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել  Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Գելազարովին:


Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։

Վրաերթի ենթարկողը այնուհետև բախվել է վերջինիս կողմից ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենային և վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում