Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Ազգային տոնի՝ Մեծ դուքսի ծննդյան օրվա առիթով
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին Ազգային տոնի՝ Մեծ դուքսի ծննդյան օրվա առիթով։
Շնորհավորական ուղերձը խորհրդարանի նախագահը հրապարակել է «X»-ի իր միկրոբլոգում:
Նա հիշեցրել է, որ վերջերս պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Վիզլերին էական աջակցության և առարկայական քննարկումների համար։
«Դրանք մենք դիտարկում ենք որպես կարևոր էջ մեր երկկողմ հարաբերություններում՝ հիմնված մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»,- գրել է ԱԺ նախագահը։
Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը Հայաստան էր այցելել մայիսին։
Օրեր առաջ էլ Լյուքսեմբուրգում էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Կարծիքներ