Ծանոթներիցս մեկի հայրը մահացավ կորոնավիրուսից. Մի եղեք իմ ծանոթի պես անպատասխանատու, կրեք դիմակ

Ծանոթներիցս մեկի հայրը մահացավ կորոնավիրուսից. Մի եղեք իմ ծանոթի պես անպատասխանատու, կրեք դիմակ

Օրեր առաջ ծանոթներիցս մեկի հայրը մահացավ կորոնավիրուսից։

Տղան առավոտից երեկո ասում էր, որ իրենք չեն հավատում կորոնավիրուսի գոյությանը, որ սարքած է էդ վիրուսը, խաբում են, որ փող աշխատեն, դիմակ դնելն անիմաստ է ու նմանատիպ դատարկաբանություններ։ Ավեի ուշ ողջ ընտանիքը վարակվեց կորոնավիրուսով, իսկ արդեն օրեր առաջ կորցրեց հորը հենց վիրուսի պատճառով։

Հիմա իրեն մեղավոր է զգում, որ իր հիմարության արդյունքում կորցրեց հորը, բայց էլ ոչինչ չի կարող փոխել։

Սիրելինե՛րս,

մի՛ եղեք իմ ծանոթի պես, մի՛ եղեք անպատասխանատու, կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն և հաճախակի ախտահանե՛ք ձեր ձեռքերն ու ձեզ շրջապատող մակերեսները։

Տեքստի վերջում կգրես Դավիթ Սանասարյանի գրառումը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում