Ուկրաինան լրացրել է ԵՄ անդամակցության հայտը

Ուկրաինան լրացրել է ԵՄ անդամակցության հայտը

Ուկրաինան լրացրել է Եվրամիությանն անդամակցելու հայտը։

Այս մասին հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը։ Ըստ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվայի՝ Ուկրաինային միության կազմում ընդունելու մասին որոշում կայացնելիս դա ելակետ կդառնա Եվրամիության համար։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հարցաթերթը Վլադիմիր Զելենսկիին էր փոխանցել ապրիլի 8-ին Կիև կատարած այցի ժամանակ։ Ըստ Ժովկվայի՝ ուկրաինական կողմը լրացրել է հարցաթերթը և այժմ սպասում է Եվրոպական հանձնաժողովի հանձնարարականին՝ կապված անդամության չափանիշների համապատասխանության հետ։

«Մենք ակնկալում ենք, որ հանձնարարականը դրական կլինի, որից հետո գնդակը կլինի ԵՄ անդամ պետությունների դաշտում», - ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալը։

Ժովկվան հավելել է, որ Ուկրաինան ակնկալում է ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ձեռք բերել հունիսին՝ Եվրոպական խորհրդի նիստի հանդիպման ժամանակ։

Եվրոպական խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 23-24-ը՝ համաձայն խորհրդի կայքում տեղադրված ժամանակացույցի:

«Այնուհետև մենք պետք է սկսենք անդամակցության բանակցությունները: Եվ երբ մենք անցկացնենք այդ բանակցությունները, մենք արդեն կարող ենք խոսել ԵՄ-ին Ուկրաինայի լիարժեք անդամակցության մասին»,- ասաց Ժովկվան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում