Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը
Հայաստանի նկարիչների միությունը տեղեկացնում է՝ մահացել է միության անդամ, ՀՀ ժողովրդական նկարիչ (1988 թ.) Ֆերդինանդ Մանուկյանը։
1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1967 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1968-1972 թվականներին եղել է Գյումրու գլխավոր նկարիչը:
Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում:
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1994, 2002, 2012), Գյումրիում (1995), Փարիզում (1999), Փասադենայում (2001), Հաագայում (2004):
Հայաստանի նկարիչների միությունն իր ցավակցությունն է հայտնում Ֆերդինանդ Մանուկյանի ընտանիքին և հարազատներին:
Կարծիքներ