Apple-ը կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում կրկին փակում է խանութները. Bloomberg
Apple ընկերությունը կրկին ժամանակավորապես կփակի Միացյալ Նահանգներում գտնվող որոշ խանութներ՝ կապված նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ, հաղորդում է Bloomberg-ը:
11 առևտրային կետեր կփակվեն Ֆլորիդայում, Արիզոնայում, Հյուսիսային Կարոլինայում և Հարավային Կարոլինայում, նշվում է հաղորդագրությունում:
Այս տարվա մարտին ընկերությունը համավարակի պատճառով ժամանակավորապես փակել էր Միացյալ Նահանգներում գտնվող բոլոր խանութները:
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, ԱՄՆ-ում հայտնաբերվել է COVID-19-ի 2.203.659 դեպք: Երկիրը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսով հիվանդների քանակով:
Կարծիքներ