Հրդեհ՝ Երևանում. այրվում է խոտածածկ տարածք

Հրդեհ՝ Երևանում. այրվում է խոտածածկ տարածք

Հունիսի 19-ին, ժամը 20։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի 95 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում