Ռուսաստանի հավաքականը՝ շախմատի օնլայն օլիմպիադայի չեմպիոն
ՖԻԴԵ-ի կողմից առաջին անգամ կազմակերպած շախմատի օնլայն Օլիմպիադայում հաղթանակ տոնեց Ռուսաստանի հավաքականը:
Այսօր կայացած եզրափակիչում ռուս շախմատիստները հանդիպեցին Հայաստանի ազգային թիմին քառորդ եզրափակիչ սկանդալային խաղում պարտության մատնած Հնդկաստանի ընտրանու հետ (ինտերնետի խափանման պատճառով համակարգիչը պարտություն էր գրանցել մեր շախմատիստ Հայկ Մարտիրոսյանին - հեղ.)։
Առաջին մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 3։3, իսկ ահա երկրորդում Ռուսաստանը 4,5:1,5 հաշվով ջախջախեց մրցակցին և հռչակվեց օլիմպիադայի չեմպիոն:
Կարծիքներ