Խաչանովը հաջող մեկնարկեց Ցինցինատիի մրցաշարում

Խաչանովը հաջող մեկնարկեց Ցինցինատիի մրցաշարում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ցինցինատիի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ Ցինցինատի քաղաքում անցկացվող Մաստերս մրցաշարի մեկնարկում Խաչանովն ուժերը չափեց Հարավաֆրիկյան Հանրապետությունից Կևին Անդերսոնի հետ: 1 ժամ 26 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երկու սեթից հետո` 6:2, 6:4 հաշվով:

Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարն անցկացվել է 1899 թվականին: Այն դասվում է թենիսի Մաստերս 1000 կարգի մրցաշարերին: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը սերբ նովակ Ջոկովիչն է, կանանցը` Վիկտորյա Ազարենկոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում