Վաշինգտոնը նշել է Աֆղանստանի նոր իշխանություններին աջակցելու պայմանները
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի աջակցի Աֆղանստանի նոր իշխանություններին, եթե նրանք չերաշխավորեն մարդու իրավունքների պահպանումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փրայսի խոսքով՝ այդ հանրապետության հետ ԱՄՆ -ի հարաբերությունները կախված կլինեն արմատական «Թալիբան» շարժման զինյալների գործողություններից: «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»,-ասել է նա:
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ -ը փակել է դեսպանատունը Քաբուլում, տարհանել դիվանագետներին և ստանձնել Աֆղանստանի օդային տարածքի վերահսկողությունը:
Կարծիքներ