Հուլիսի 13-ը Ղազախստանում սգո օր է հայտարարված
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևը հանդես է եկել հեռուստաուղերձով, որտեղ նա անդրադարձել է համաճարակի դեմ պայքարի խնդրահարույց հարցերին, որոնք վերաբերում են Ղազախստանի բոլոր քաղաքացիներին, հայտնում է NewTimes.kz լրատվական գործակալությունը: Նա հուլիսի 13-ը հայտարարել է Ղազախստանում «Կորոնավիրուսից մահացածների համար ազգային սգո օր»:
«Դժբախտաբար, հիվանդությունը շարունակում է խլել ղազախցիների կյանքը: Պաշտոնական հաղորդագրությունների հետևում կանգնած են հարյուրավոր ընտանիքների ողբերգությունները: Ինչ-որ մեկը կորցրել է հայր, մայր, եղբայր, քույր, որդի և դուստր: Ես ցավակցում եմ հանգուցյալների ընտանիքներին և ընկերներին: Սա համընդհանուր ողբերգություն է։ Հետևաբար, ես որոշեցի հուլիսի 13-ը հռչակել համաժողովրդական համաճարակի զոհ դարձած ղազախցիների ազգային սգո օր:
Ես ուզում եմ հորդորել բոլոր հայրենակիցներին ցուցաբերել կայունություն, հանգստություն և պատասխանատվություն։
Մենք շարունակում ենք մեր պայքարը կորոնավիրուսի դեմ: Կասկած չկա, որ հաղթանակը կլինի մեր կողմից:
Մենք չպետք է տրվենք դեպրեսիային, ապատիային: Այսօր, ավելի, քան երբևէ, մենք պետք է ցույց տանք մեր միասնությունը:
Մենք ոչ ոքի չենք թողնի դժվարության մեջ և պայքարելու ենք յուրաքանչյուր ղազախստանի քաղաքցու կյանքի և առողջության համար», - ասել է նախագահը:
Կարծիքներ