Դավիթ Խուդաթյանը ընդունել է Բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանին

Դավիթ Խուդաթյանը ընդունել է Բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանին

Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր ընդունել եմ Բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Արմավիրի մարզադպրոցի սան Սոնա Հարությունյանին:

Համայնքի անունից շնորհավորել եմ մեր մարզուհուն Հայաստանի կանանց բռնցքամարտում աննախադեպ նվաճման համար, ցանկանալով նորանոր հաջողություններ:

Հիշեցնեմ, որ օրեր առաջ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված Բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում արմավիրցի Սոնա Հարությունյանը 63 կգ քաշային կարգում զբաղեցրել է երրորդ մրցանակային տեղը` նվաճելով բրոնզե մեդալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում