Հունգարիան պարզեցնում է մուտքի պայմանները ՌԴ և Բելառուսի քաղաքացիների համար

Հունգարիան պարզեցնում է մուտքի պայմանները ՌԴ և Բելառուսի քաղաքացիների համար

Հունգարիան պարզեցնում է մուտքի պայմանները Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի քաղաքացիների համար։ Հուլիսի սկզբից ՌԴ և Բելառուսի քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել Հունգարիա և մեկնել ԵՄ այլ երկրներ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  Euronews-ը, հղում անելով գերմանական լրատվամիջոցները։Որոշումն ընդունվել է Հունգարիայի կառավարության կողմից հուլիսի 9-ին ՝ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա կատարած այցից հետո:Ըստ աղբյուրի՝ Հունգարիայի ղեկավարությունը, նոր որոշման համաձայն ՌԴ և Բելառուսի քաղաքացիներին ավելացրել է «Ազգային քարտ» ծրագրին, այն Հունգարիայում կացության թույլտվության տեսակներից մեկն է, որը թույլ է տալիս քաղաքացուն իր հետ տանել ընտանիքի անդամներին և ձեռք բերել աշխատանք։Ավելի վաղ ծրագրի հնարավորությունները տարածվում էր միայն Սերբիայի և Ուկրաինայի քաղաքացիների վրա։«Ազգային քարտը» տրվում է երկու տարով և կարող է երկարաձգվել անսահմանափակ քանակությամբ:Երեք տարի բնակվելուց հետո քարտապանը կարող է պահանջել մշտական բնակության թույլտվություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում