Բորիս Ջոնսոնը հրավիրում է ՆԱՏՕ-ի հրատապ գագաթնաժողով՝ Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հրավիրում է ՆԱՏՕ-ի հրատապ գագաթնաժողով՝ Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված։ Նա նաև հայտարարել է, որ ուղերձով կդիմի Մեծ Բրիտանիայի բնակիչներին։
«Սա աղետ է մեր մայրցամաքի համար։ Ես կդիմեմ ժողովրդին այսօր առավոտյան Ուկրաինա ռուսական ներխուժմամբ պայմանավորված։ Բացի այդ, ես պատրաստվում եմ խոսել Մեծ յոթնյակի առաջնորդների հետ և կոչ անում ամենասեղմ ժամկետներում անցկացնել ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների անհապահ հանդիպում»- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բորիս Ջոնսոնը։
Կարծիքներ