Եվրոպայում գազի գինը 35 տոկոսով աճել Է սակարկությունների բացմանը

Եվրոպայում գազի գինը 35 տոկոսով աճել Է  սակարկությունների բացմանը

Եվրոպայում գազի գինը փետրվարի 24-ին կայացած սակարկությունների ընթացքում աճել Է 35 տոկոսով եւ գերազանցել հազար խորանարդ մետրի դիմաց 1 400 դոլարը, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նիդեռլանդների TTF հաբում մարտ ամսվա ապառնագրի գինն աճել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 414, 5 դոլար: Երեւանի ժամանակով 11:32-ին գազի արժեքը դանդաղեցրել Է աճը մինչեւ 27,9 տոկոս եւ կազմել հազար խորանարդ մետրի դիմաց 1 317 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում