Մեկնարկել է Շիրակի մարզի  Լեռնակերտ համայնքի  մշակույթի տան վերանորոգման աշխատանքները

Մեկնարկել է Շիրակի մարզի  Լեռնակերտ համայնքի  մշակույթի տան վերանորոգման աշխատանքները

Համայնքների 2020 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Շիրակի մարզի  Լեռնակերտ համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները։

 Այս մասին Freenews-ին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը։ 

Ըստ կառույցի տեղեկությունների շինաշխատանքներն իրականացնելու է «Լիլիթ-Լևոն» ՍՊԸ-ն ընդհանուր  9 մլն 713 հազար դրամի շրջանակներում։

 

Ի դեպ, նշենք, որ գումարի 45 տոկոսը հատկացնելու է պետությունը, 55 տոկոսը՝ համայնքը։

Արդեն մեկնարկել են շենքի ամրացման աշխատանքները, առաջին փուլով իրականացվելու են նաև կտուրի վերանորոգման և հանդիսությունների սրահի համար նախատեսված հատվածը, որի մեջ մտնում են դահլիճը, խոհանոցը, սանհանգույցները և միջանցքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում